Իշխանությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը․ հանրային առողջության գնով գնացին իրենց կապրիզների հետևից․ Նարեկ Մալյան /տեսանյութ/

Ըստ էության՝ հավաքների սահմանափակումը միակ բանն է, որ մնացել է արտակարգ դրության պայմաններում, այսինքն՝ այն ինչ փակ էր, այլևս բաց է, միայն հավաքներ իրականացնել չի թույլատրվում։ Այս մասին Արմնյուզ ՀԸ  Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, փոխանցում է Tert.am-ը:

«Նարեկ Մալյանի խոսքով՝ մենք տեսնում ենք, սակայն, որ հավաքների սահմանափակումը ոչ բոլորի վրա է տարածվում․ «Մեր երկրում կան արտոնյալներ՝ տրանսգենդերներն ու Սորոսի գրասենյակի հետ կապ ունեցող մարդիկ են, ովքեր ազատորեն կարող են ակցիաներ անել»։

Նարեկ Մալյանի համոզմամբ՝ հավաքների սահմանափակումով իշխանությունը փորձում է քաղաքական իր օրերը երկարաձգել․ «Իշխանությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը։ Հենց սկզբից իշխանությունն իր քաղաքական կապրիզը լուծելու ճանապարհին էր, ոչ թե համավարակի կասեցման»։

Ըստ Մալյանի՝ այսօր իշխանությունը չի պայքարում վիրուսի դեմ, իրենք պարզապես իրենց մեղավորությունը գցում են ժողովրդի վրա․ «Այսպիսով՝ մեր իշխանությունը հանրային առողջության գնով գնաց իր կապրիզների հետևից»։

Հարցին՝ հնարավոր է՞, որ արտակարգ դրությունը ձգվի մինչև դեկտեմբեր, Նարեկ Մալյանը պատասխանել է․ «Իշխանության այսպիսի քայլերի դեպքում արտակարգ դրությունը հնարավոր է ձգվի հավերժ, որն էլ կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի, նման բան պատմության մեջ եղել է»։

Անդրադառնալով  Հայ եկեղեցու պատմության առարկայի դպրոցական կրթական ծրագրից հնարավոր հանվելուն՝ Նարեկ Մալյանը նշել է․ «Այս իշխանությունը դեռ շատ քայլերի է գնալու։ Իշխանությունը պղծելու է մեր երեխաներին, հայ ավանդական ընտանիքները»։

Նարեկ Մալյանի համոզմամբ՝ որևէ մեկը չի կարող բացատրել՝ ինչու են եկեղեցու պատմության առարակայի դասաժամերը հանվելու․ «Ըստ էության իրենք հայտարարում են, որ Հայ առաքելական եկեղեցին կրոնական կառույց է, այսինքն՝ մեր եկեղեցին հավասարեցնում են աղանդավորական այլ կառույցներին»։

Նարեկ Մալյանը ներկայացնում է այն ծրագիրը, որով իշխանությունը գնում է Հայ առաքելական եկեղեցու ոչնչացման․ «Իշխանությունը բանակը ոչնչացնելու նպատակով ոչնչացնում է հրամկազմին՝ թիրախավորելով գեներալներին։ Նույն կերպ էլ գնում են Հայ առաքելական եկեղեցու ոչնչացմանը ու կանգ չեն առնելու»»,-գրում է լրատվամիջոցը:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր»
Ամենաընթերցվածները