Կորոնավիրուսը կամաց-կամաց թվերի տեսք է ստանում. առեւտրի եւ ծառայությունների ոլորտը կրճատվել է. Արա Գալոյան

Կորոնավիրուսը կամաց-կամաց թվերի տեսք է ստանում. ոլորտ առ ոլորտ ընդգծվում են տնտեսական կորուստները: Այս մասին իր հոդվածում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա համավարակը հասարակայնորեն «ըմբռնելի» պատրվակ է, որի վրա կարելի է դուրս գրել ցանկացած ոլորտի ռեցեսիա-կրճատում: Օրինակ, առեւտրի ու մեր իշխանությունների սիրելի ծառայությունների մյուս ոլորտները:

Մարտ ամսին առեւտրի կրճատման ծավալները ինչ-որ իմաստով բարձր չէին՝ 9.9 տոկոս: Բայց դա բավարար եղավ, որ առաջին եռամսյակում առեւտրի ոլորտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 100.2 տոկոս կազմի: Ապրիլյան կրճատումը մեղմ ասած նկատելի էր՝ 33.1 տոկոս: Մայիս ամսվա կրճատման պաշտոնական տվյալը 18.4 տոկոս է: Իսկ այս տարվա հունվար-մայիսի առեւտրի ծավալը նախորդ տարվա համեմատ 10.8 տոկոս է կազմել: Ընդորում առավել մեծ է մանրածախ առեւտրի կրճատումը՝ 13.4 տոկոս: Մանրածախ առեւտուրը ապրիլ ամսին կրճատվել էր 40.6 տոկոսով: Մայիսին կրճատումը նվազել է 24.7 տոկոսով: Իսկ մեծածախի կրճատումը մայիսին 9.9 տոկոս է (տնտեսական ճգնաժամերի ընթացքում կրճատումը սկսվում է մանրածախ առեւտրից):

Պաշտոնական վիճակագրությունն առեւտրի ոլորտը մեծածախ-մանրածախ բաժանումից զատ այլ ոլորտներով էլ է դիտարկում: Ամենամեծ չափով կրճատվել է սպառողական ապրանքների շուկաների (պարզ սպառողի բառապաշարով՝ «յառմըռկա») առեւտուրը՝ կազմելով նախորդ տարվա 67.9 տոկոսը: Խանութներում հունվար-մայիսին առեւտուրը ամենաքիչ չափով է կրճատվել՝ 11.8 տոկոս: Սակայն մայիսին 2019-ի մայիսի նկատմամբ կրճատումն ավելի մեծ է՝ 22.3: Կոպիտ հաշվարկով նկատելի է, որ առեւտրի ոլորտի կրճատման միջին ծավալը մեկ/քառորդ է՝ 25 տոկոս:

Համավարակի պարագային առեւտրի ծավալների կրճատումը համընդհանուր է: Բնակչության եկամուտների անկման հետ կապված խնդիր է, որ հայտնի է բոլորին (բայց այս հարցում՝ բնակչության եկամուտների նվազման փաստի ընդունման հարցում մեր կառավարությունը բացառություն է): Մինչդեռ դա նկատելի է ծառայությունների մյուս ոլորտների պարագային: Ծառայությունների ոլորտը նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ կրճատվել է 4.2 տոկոսով: «Ինչո՞ւ է կրճատման ծավալն այդքան անհամահունչ համավարակին»,-հարցը մի քանի բաղադրիչով պատասխան ունի:

Նախ ծառայություններ ասվածի ամենամեծ բաժինը՝ 26.4 տոկոս կազմում է ֆինանսական ու ապահովագրական գործունեությունը: Ապահովագրության գործընթացների մի մասը՝ ֆինանսական, ավտոմեքենաների, օրենսդրությամբ պարտադիր է: Հետեւաբար այս ոլորտում կտրուկ կրճատումներ հնարավոր չեն (հատկապես ավտոմեքենաների՝ 2019-ի ներկրման տեմպերը հաշվի առած): Ծառայությունների մյուս խոշոր բաժինը զվարճությունների ոլորտն է՝ մոտ 26.1 տոկոս: Ոլորտին «զվարճություններ» վիճակագրությունն է անվանում: Իրավական փաստաթղթերում այն ավելի կոնկրետ ու բնութագրական անուններ ունի՝ վիճակախաղեր-մոլեխաղեր-խաղադրույքներ: Այդ գործին մենք համարյա 35.6 մլրդ դրամ ենք «նվիրել»՝ անսալով էլեկտրոնային համարյա բոլոր լրատվամիջոցներով հնչող գովազդին: Գովազդ, որ արտակարգ դրության օրերին մեզ հարցնում է՝ «Տանը ձանձրալի՞ է»: Հարցնում ու առաջարկում է խաղադրույքներ կատարել: 2019թ․ համեմատ այս ոլորտը, կարելի է ասել, համարյա չի կրճատվել մյուս ոլորտների համեմատ (ընդամենը 4.2 տոկոս): Ի տարբերություն ասենք «Կացության եւ հասարակական սննդի կազմակերպման» ոլորտի: Այստեղ մայիսին անցած տարվա մայիսի համեմատ անկումը երկու/երրորդից ավելի է՝ կազմել է 69.2 տոկոս: Միանգամից կարելի արձանագրել, որ ոլորտը փլուզման եզրին է:

Իսկ վերջում մի փաստ, որ դժվար է մեկնաբանել: 2019թ․ հունվար-մայիսին «Առողջապահություն եւ բնակչության սոցիալական սպասարկում» ոլորտի վրա ծախսվել էր 33 մլրդ 261.6 մլն դրամ: Այս տարի «Առողջապահություն եւ բնակչության սոցիալական սպասարկում» կոչված ոլորտում ահագին «խնայել ենք»: Այսինքն ծախսել ենք ավելի քիչ՝ 30 մլրդ 882.5 մլն դրամ կամ 10.2 տոկոսով պակաս: Անսպասելի էր:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր»
Ամենաընթերցվածները