Խույս է տալիս ինքն իրենից

Շարունակվող քննարկումները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի» վերաբերյալ, չնայած առկա տարակարծություններին, փաստում են մի բան. հայրենի իշխանությունների կամքով Սահմանադրության հետ կատարվել է մի բան, որը, մեղմ ասած, տարակուսելի է, ոչ միանշանակ: Այդ տպավորությունն ավելի է խորանում ՀՀ նախագահի նույնպես ոչ միանշանակ պահվածքի պատճառով: Պահվածքի՝ որովհետև նախագահը վաղուց կորցրել Սահմանադրության պահապանի իր դիրքն ու կ ե ց վ ա ծ ք ը: Տպավորություն է, թե նա քշվում է իրադարձությունների հորձանուտով` ընդամենը պահպանելով չխեղդվելու-չոչնչանալու բնազդային զգուշությունը:

Բայց ՀՀ նախագահը դարձել է ոչ միայն զգուշավոր. նա ակնհայտորեն վախեցած է:
Ահավասիկ`փաստը:

Նախագահ Ա. Սարգսյանը, ինչպես հայտարարել են նրա աշխատակազմից, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմը: Կարող է թվալ, թե սա երկու` Հանրապետության և Ազգային ժողովի նախագահների ինստիտուցիոնալ «համագործակցության» օրինակ է, այնքան «վառ» օրինակ, որ անհրաժեշտ է եղել նույնիսկ հրապարակայնացնել:

Բայց չշտապենք, որովհետև ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածը (129) սահմանել է ՀՀ նախագահի կողմից ԱԺ ընդունած օրենքը ստորագրելու և հրապարակելու ընթացակարգը, որից, սակայն, ամենևին չի ենթադրվում մինչև ստորագրելը կամ չստորագրելը այդ մասին ԱԺ նախագահին «տեղյակ պահելու» ՀՀ նախագահի իրավասությունը: Չկա այդպիսի «նորմ»: Իսկ ՀՀ նախագահը, չպահպանելով օրենքը ստորագրելու համար իրեն վերապահված 21-օրյա ժամկետը և չօգտվելով այդ ընթացքում Սահմանադրական դատարան դիմելու իրավունքից, սակայն այդ մասին 20 օր առաջ տեղեկացնելով ԱԺ նախագահին՝ ոչ թե ՀՀ նախագահի, այլ օրվա իշխանությունների ձեռքով իրավական զոհ դարձած պերսոնաժի տպավորություն է թողնում:
Արդեն զավեշտալի իրավիճակ է. պարբերաբար և հրապարակավ իր նվազ լիազորություններից բողոքող նախագահը զիջում է այդ լիազորություններից ամենակարևորը՝ վճռորոշ խոսք ասելու սահմանադրական իրավունքը, ընդ որում`զիջում է ապօրինաբար:

ՀՀ նախագահը հազիվ թե չի տեսնում ԱԺ նախագահին իր որոշման մասին նախապես «տեղեկացնելու» գործելակերպի ամբողջ հակաօրինականությունը: Բայց նա, ըստ ամենայնի, այդ բանն անում է իշխանությունների դրդմամբ, որոնք ենթադրել են, որ եթե ՀՀ նախագահը ԱԺ նախագահին նախապես տեղյակ է պահում իր որոշման մասին, դրանով իսկ «ջնջում» է Սահմանադրությամբ իրեն վերապահված 21-օրյա ժամկետը: Իսկ իշխանություններին, որ քաղաքական ցայտնոտի մեջ են, օդ ու ջրի պես անհրաժեշտ է օր առաջ վերոհիշյալ օրենքը «ուժի մեջ մտցնելը»: Ոչինչ, որ ակնհայտորեն ուժով են ուժի մեջ մտցնում, կարևոր է, որ իրենց ուզած ժամանակին «մտցվի»: Եվ նախագահին ստիպել են՝ օգնի`«մտցնելու»:

Ի դեպ, իրավական հանրույթը, նույնիսկ` ընդդիմադիր դիրքերում գտնվող, վերը նշված անգո «նորմի» վերաբերյալ տարօրինակորեն լուռ է: Իսկ ինձ շարունակում է զարմացնել, թե ինչպե՛ս կարող է մի անորոշ «տեղեկացում», որ հայտնի էլ չէ` արվել է բանավո՞ր եղանակով (զանգահարելու միջոցով), թե՞ գրավոր, հիմք դառնալ ԱԺ նախագահի համար, որ նա վաղօրոք ստորագրի խնդրո առարկա օրենքը: Եթե տեղեկացման գործընթացը կատարվել է զանգահարելու միջոցով, ապա դա փաստաթուղթ չէ, որ կպցվի «գործին», որպեսզի հետո, հարկ եղած դեպքում, հիմնավորվի, թե ԱԺ նախագահի գործելակերպը եղել է օրինաչափ: Ասել է թե` ԱԺ նախագահը պիտի որ պնդած լինի՝ ՀՀ նախագահից վերոհիշյալ որոշումը հավաստող գրավոր վկայություն ունենալու անհրաժեշտության մասին:

Բայց հենց այդտեղ էլ երևան է գալիս այդպիսի փաստաթութղթ տալու «նորմի» ամբողջ անօրինականությունը: Որից էլ անորոշ «տեղեկացրել է» ձևակերպմամբ փորձում է խույս տալ ՀՀ նախագահը:
Տպավորություն է, թե այդ մարդը խույս է տալիս նաև ինքն իրենից:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ռուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից «Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ Dünya Մադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետ Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը ԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Թրամփ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահ Ռոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ ԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. Մեսի Շքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ը Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ Իսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու
Ամենաընթերցվածները