Աշխատատեղեր փակելու ու այլ գործողությունների հետևանքով ՀՀ-ի կրած տնտեսական վնասները կերևան աշնանը, երբ կհասունանան սոցիալական խնդիրները. Միքայել Մելքումյան

Այն տնտեսական վնասները, որոնք ՀՀ-ն կրել է համավարակի ընթացքում՝ աշխատատեղեր փակելով և այլ գործողություններով, կերևան աշնանը, երբ սոցիալական խնդիրները կհասունանան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը Միքայել Մելքումյանը՝ խոսելով ՀՀ-ում մոտ 21 հազար աշխատատեղերի փակվելու մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կորոնավիրուսով պայմանավորված ապրիլ ամսվա արձանագրությամբ՝ 71 հազար 471 աշխատատեղ էր փակվել, որից 50 հազարը վերաբացվել է, իսկ մնացածն այլևս չեն վերաբացվելու:

Հարցին, թե արդյո՞ք այս ամենը կորոնավիրուսից հետո ՀՀ-ին չի կանգնեցնի աղքատեցման շեմին, պատգամավորը պատասխանեց, որ դա կախված է երկրի կառավարման որակից: «Մենք ժամանակին մեկ բան էինք արձանագրել, որ արտակարգ դրության հենց սկզբից մեր հաշվարկներով՝ ՀՆԱ-ի օրական 41 մլն դոլարի կորուստ ենք ունեցել, բայց ներարկվել է օրական մոտավորապես 4 մլն դոլար, մոտ 120 մլրդ դրամի աջակցություն ենք ստացել: Սա նշանակում է, որ մենք մոտ 1.5-1.6 մլրդ դոլարի կորուստ ենք ունեցել»:

Մելքումյանը նշեց, որ շատ աշխատատեղեր են եղել, որ գրանցված չեն եղել, օրավարձով են աշխատել և ներկայացված այն վիճակագրության մեջ, թե 71 հազար 471 աշխատատեղ փակվել է, հետո 50 հազարը վերաբացվել, պարզ չէ, թե այդ օրավարձով աշխատողներն այդ թվի մեջ ներառվա՞ծ են, թե՞ ոչ։

Նա նաև նշեց, որ այն աշխատատեղերը, որոնք հիմա բաց են, շահութաբեր չեն աշխատում, սակայն ամբողջ բացասական հետևանքները կեևան ավելի ուշ: «Ավելի ուշ լրջագույն խնդիրներ ենք ունենալու, որոնք հիմա չեն երևում, որովհետև մի քանի ամիս առաջ էլ չէր երևում, թե այսօր ինչ պետք է լինի: Դրա համար դրսից լուրջ փողեր պետք է ներարկվեն, որտեղի՞ց պետք է լինեն այդ փողերը, եթե մենք, եթե չեմ սխալվում, 6 ամսվա համար պետք հավաքագրենք 770 մլրդ դրամ, կարծում եմ՝ 100 մլդ դրամ էլ չենք հավաքի»,- նշեց պատգամավորը:

Ըստ նրա՝ խնդիրն ավելի հեռվից է գալիս․ երբ ասվում էր, որ տնտեսական հեղափոխություն է տեղի ունենում, որն իշխանությունները հերքում էին: Մելքումյանի խոսքով՝ կառավարման ամուր համակարգ ունենալու դեպքում համավարակը կհաղթահարվեր և ռեկորդային թվեր այսօր չէինք տեսնի:

«Մենք պետք հասկանանք այն ճանապարհը, որով գնում է կառավարումը: Նիկոլ Փաշինյանը ևս ասաց, որ կառավարման համակարգում սխալներ են թույլ տվել, բայց չի ասում, թե ով ու ինչ սխալ է թույլ տվել, որ պաշտոնյան ինչ չի արել իր ոլորտում, եթե սա չիմանանք, այդ սխալները կրկնվելու են: Իսկ եթե պաշտոնյաները սխալ թույլ չեն տվել, ապա այստեղ համավարակի դեմ պայքարի ընդհանուր սցենարն է սխալ»,- ամփոփեց նա:

դիտվել է 97 անգամ
Լրահոս
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները