Մարդու իրավունքների պաշտպանն ուղերձ է հղել խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Այս օրերին, երբ աշխարհը պայքարում է նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի դեմ, մարդու իրավունքները և ազատությունները չպետք է դառնան երկրորդական և զրկվեն պետության անհրաժեշտ պաշտպանությունից: Նույն կերպ՝ չպետք է մոռացության տրվեն խոշտանգման կամ վատ վերաբերմունքի որևէ այլ ձևի դեմ պայքարի հարցերը։

Հունիսի 26-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օր: Հաճախ առկա են թյուր ընկալումներ, որ խոշտանգումը կամ անմարդկային վերաբերմունքը միայն գործադրվում է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից՝ ցուցմունք կորզելու նպատակով: Հարկ է ընդգծել, որ խոշտանգման ու վատ վերաբերմունքի բոլոր մյուս ձևերի բացարձակ արգելքի պահանջը տարածվում է շատ այլ հարցերի վրա. օրինակ՝ քրեակատարողական հիմնարկում կենցաղային անբավարար պայմանները, գերբնակեցումը, բժշկական օգնության և սպասարկան թերությունները, հոգեբուժարանում անօրինական զսպման միջոցներ կիառելը նույնպես կարող են հանգեցնել վատ վերաբերմունքի:

Պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի խոշտանգման դեպքերին արագ ու համարժեք արձագանքելու, արդյունավետ քննության արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև երկրում խոշտանգումները կանխարգելելու ուղղությամբ՝ հաշվի առնելով քաղաքակիրթ հասարակության համար խոշտանգման հանրային բարձր վտանգավորությունը և միջազգայնորեն սահմանված խոշտանգման բացարձակ արգելքը։

Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում մշտապես ընդգծվել է նաև խոշտանգման չենթարկվելու մարդու բացարձակ իրավունքի խախտման հետևանքով նրան պատճառված ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմի թերությունները, որոնք հատկապես ակներև է անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու հետևանքով վրա հասած ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմի թերությունների պարագայում:

Կարևոր է նաև խոշտանգում, դաժան և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք վերապրած անձանց ու նրանց ընտանիքներին ցուցաբերել համակողմանի ֆիզիկական, հոգեբանական ու սոցիալական աջակցություն:

Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, ում վերապահված է երկրում Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակը, շարունակելու եմ ամենօրյա աշխատանքով նպաստել երկրում յուրաքանչյուր անձի պաշտպանությանը խոշտանգումից, արժանապատվությունը նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից ու պատժից: Այս գործում հասարակական վերահսկողությունն ավելի է ուժեղացնում համատեղ պայքարը»։

դիտվել է 48 անգամ
Լրահոս
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները