«Ժողովուրդ». Ե՞րբ եւ ինչպե՞ս կկատարվի ՍԴ դատավորների ընտրությունը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի պաշտոնավարման վերջին շաբաթն է։ Այս ուրբաթ Հրայր Թովմասյանն օրենքի ուժով պետք է ազատի նախագահի աշխատասենյակը, իսկ ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Հրանտ Նազարյանը կլքեն Սահմանադրական դատարանը»,- երեկ այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Այս փոփոխություններով Սահմանադրական դատարանում թափուր է մնալու 3 դատավորի պաշտոն, իսկ նախագահի պաշտոնը ժամանակավորապես մինչեւ ամբողջ կազմը համալրելը եւ այդ նոր կազմից նոր նախագահ ընտրելը կզբաղեցնի տարիքով ավագ դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը։ Իսկ ի՞նչ է սպասվում դատավորների թափուր տեղերի առկայության դեպքում: ԱԺ նախագահի կողմից օրենքը հրապարակելուց՝ Սահմանադրության 7-րդ գլխի 3-րդ մասի՝ ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի թափուր տեղերի համար առաջադրումները կկատարեն հաջորդաբար կառավարությունը, ՀՀ նախագահը եւ Դատավորների ընդհանուր ժողովը։ Իսկ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ առաջադրումները պետք է կատարվեն դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելուց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Իսկ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից էլ հունիսի 24-ին ստորագրված եւ մինչ այդ Ազգային ժողովի կողմից ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխություններով էլ՝ բոլոր երեք թափուր տեղերի համար թեկնածուների քվեարկությունները տեղի կունենան նույն օրը գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Բայց հիմա բավականին ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. ե՞րբ եւ ինչպե՞ս կատարել ՍԴ դատավորների ընտրությունը խորհրդարանում, որ հնարավոր լինի համապատասխան քանակով պատգամավորների մասնակցությունը ապահովել: Նշենք, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությանը անհրաժեշտ կլինի ընդհանուր ձայների երեք հինգերորդի` նվազագույնը 79 պատգամավորի կողմ ձայներ, որպեսզի ՍԴ երեք անդամներն էլ ընտրվեն, եւ կազմը համալրվի: Բանն այն է, որ կորոնավիրուսը հասել է Ազգային ժողով. երեկ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով են վարակվել նաեւ «Իմ քայլը» խմբակցության տասնյակից ավել պատգամավորները, իսկ մինչ այդ էլ հայտնի էր դարձել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի վարակակիր լինելու մասին: Եվ խորհրդարանում հիմա կան մեկուսացած պատգամավորներ բոլոր խմբակցություններում: Ինչպես հայտի է, հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանը պետք է քննի Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում առկա հոդվածի սահմանադրականության հարցը, եւ իշխանությունները ցանկանում են արագացնել այդ գործընթացը, որպեսզի մինչ այդ հարցի քննությունը լինի նոր կազմ: Եվ հիմա այս իրավիճակում, երբ կորոնավիրուսը հասավ խորհրդարան, իշխանությունները դեռ չգիտեն՝ ինչպես անել, երբ կազմակերպել ՍԴ նոր անդամների ընտրությունը, որպեսզի չկանգնեն փաստի առջեւ»:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ Politico Comex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարից Ռուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից «Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ Dünya Մադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետ Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը ԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Թրամփ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահ Ռոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ ԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. Մեսի Շքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ը
Ամենաընթերցվածները