Արդյո՞ք արգելափակված է սահմանադրության փոփոխություններին վերաբերող հարցով ՍԴ դիմելու հնարավորությունը

Այսօր շատ է շահարկվում հետևյալ հարցը․ արդյո՞ ք արգելափակված է սահմանադրության փոփոխություններին վերաբերող հարցով սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը։ Միանգամից արձանագրեմ, որ, անկախ սահմանադրական փոփոխության բովանդակության վերաբերյալ իմ համոզումից, ակնհայտ է, որ չկա և չի կարող որևէ ձևով սահմանափակվել պատգամավորների առնվազը 1/5-ի (27 պատգամավոր), hանրապետության նախագահի, ինչպես նաև կառավարության իրավունքը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական ակտերը Սահմանադրական դատարանում վիճարկելու իրավունքը։

ՍԴ դիմումի առարկա կարող են լինել ինչպես օրենքները, կառավարության որոշումները և այլն, այնպես էլ Ազգային ժողովի որոշումները։ Հետևաբար, ԱԺ բոլոր այն որոշումները, որոնք կապված են սահմանադրական փոփոխության հարցը Ազգային ժողով ներկայացնելու, քննարկելու, ընդունելու կամ ՍԴ դիմելու կամ չդիմելու հետ, կարող են վիճարկվել ՍԴ-ում՝ դրանց ընդունման ինչպես ընթացակարգային, այնպես էլ բովանդակային առումով։ Դրան զուգահեռ, համակարգային կապի մեջ գտնվող ցանկացած նորմատիվ իրավական ակտ նույնպես կարող է սահմանադրականության տեսանկյունից բողոքարկման առարկա լինել։

Բացի դա, ՍԴ դիմելու հիմք կարող է տալ նաև ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը, որը նախատեսում է ԱԺ-ում քվեարկություն՝ սահմանադրության փոփոխությունը ՍԴ ուղարկելու մասին։ Հարցն այն է, որ օրենքով նախատեսված այս հնարավորությունը ինքնին չի համապատասխանում սահմանադրության 169-րդ հոդվածի երկրորդ մասով ԱԺ-ի համար սահմանված սահմանադրական պարտավորության պատշաճ կատարմանը։ Այսինքն, երբ կանոնակարգ օրենքով նախատեսված է հնարավորություն, որ կարող է քվեարկվել ՍԴ դիմելու սահմանդրական պարտավորությունը կատարելու հարցը, ապա դրա չընդունումը կհանգեցնի ԱԺ կողմից Սահմանադրության պահանջի խախտման, եթե դրանից հետո, ԱԺ-ի մեկ այլ քվեարկությամբ ընդունվում է Սահմանադրության փոփոխությունը։ Ինչի ականատեսը մենք եղանք։ Հետևաբար, նույն սուբյեկտները, ներառյալ 27 պատգամավոր, Հանրապետության նախագահը և այլն, կարող են դիմել ՍԴ՝ վիճարկելու օրենքի այս կանոնի համապատասխանությունը Սահմանադրությանը։

Վերջապես, ի թիվս այլ հնարավորությունների, ՍԴ-ում վիճարկման հարցը կարող է պայմանավորվել նաև ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի որևէ խախտմամբ։ Հիշեցնեմ, որ այս մասով սահմանված է, որ սահմանադրական փոփոխությունն ուղարկվում է հանրապետության նախագահին՝ ստորագրելու և հրապարակելու համար։ Այսինքն, այս պահանջի ցանկացած փոփոխությունը, ներառյալ այն, որ սահմանադրության փոփոխությունը կարող է ստորագրել ու հրապարակել ԱԺ նախագահը և, որի մասին երեկ նշվում էր Ազգային ժողովում, նույնպես կարող է դառնալ ՍԴ դիմելու օրինական հիմք։

Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր ասում են, թե իրավական հնարավորություն տրված չէ վիճարկելու սահմանդրության փոփոխության վերաբերյալ հարցերը ՍԴ-ում, մեղմ ասած, առնվազն ճիշտ չեն։ Կա այդ հնարավորությունը։

Ավելին, վերևում նշված դիմումի առկայության դեպքում՝ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն, ՍԴ-ն իր աշխատակարգային որոշմամբ իրավունք ունի կասեցնել վիճարկվող ակտի գործողությունը՝ մինչև վերջնական որոշում կայացնելը։

Ուստի անհրաժեշտ է ցուցաբերել պատասխանատվություն և չթաքնվել սահմանադրական իրավունքի հետ առնչություն չունեցող պատճառների ետևում։

Արծվիկ Մինասյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

դիտվել է 62 անգամ
Լրահոս
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները