«Իշխանությունը մի կողմից՝ գերի է վերցրել հանրությանը, մյուս կողմից էլ՝ նրանց դրդում է քայլերի, որոնք մահացու վտանգ են պարունակում». Հրանտ Մելիք-Շահնազարյան․ 168.am

«Իշխանությունները մի կողմից՝ երկրում արտակարգ դրություն են հայտարարում, որը փաստացի գոյություն չունի ոչ մի գործոնով, բացառությամբ մեկ հանգամանքի՝ ազատ հավաքների արգելքը: Այդ ընթացքում իրենք վավերացնում են Լանզարոտեի կոնվենցիան, քաղաքական հետապնդում են սկսում ընդդիմադիր ուժերի առաջնորդների նկատմամբ, այդ թվում՝ խորհրդարանական, և դրա շրջանակում նաև սկսում են Սահմանադրական հեղաշրջման գործընթաց, որի նպատակն ամենևին էլ Հրայր Թովմասյանին և երեք այդ դատավորներին պաշտոնանկ անելը չէ, այլ ՍԴ-ն ամբողջությամբ իրենցով անելը և դատական իշխանությունը նույնպես Նիկոլ Փաշինյանի կամքին ենթարկելը»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ եթե իշխանությունները հաջողեն իրենց ծրագիրն ամբողջությամբ իրականացնել, կնշանակի, որ Հայաստանում այլևս գոյություն չունի քաղաքական և իրավական պայքար. «ԱԺ-ով իրենց մեծամասնությամբ ինչ ուզեն՝ կանեն: Նման իրավիճակում ինձ՝ որպես քաղաքացու, այլ բան չի մնում. կլինի արտակարգ դրությո՞ւն, թքած. դուրս եմ գալու փողոց և պայքարելու եմ, թող բերման ենթարկեն մեկին, երկուսին, երեքին, բայց վստահեցնում եմ, որ 1000 հոգու չեն կարող բերման ենթարկել, 10 հազարին՝ առավել ևս»:

Նրա դիտարկմամբ՝ ժողովրդական աջակցությունը Նիկոլ Փաշինյանը հիմա փոխարինում է այլ աջակցությամբ՝ իրավապահ մարմիններին ենթարկելով իր կամքին. «Մենք տեսանք, որ շատ կարճ ժամանակում նորից արտակարգ դրության պայմաններում ԱԱԾ տնօրեն, ոստիկանապետ է փոխում, նշանակում է իրեն հլու-հնազանդ մարդկանց, ովքեր շատ հեռու են այն արժեքներից և գործիքակազմից, որոնց կիրառողը պետք է լինեն: Նրանք էլ սկսել են կեղտոտ գործունեություն՝ առանց հաշվի առնելու, որ կա օրենք, բարոյականություն: Նիկոլ Փաշինյանը, երևի, որոշել է, որ ոստիկանապետությունը կամ ԱԱԾ-ի միջոցով ճնշված քաղաքացիները կարելի է փոխարինել ժողովրդական աջակցությամբ, և տեսնելով, որ կորցնում է մի տեղ, իր համար այլ հենասյուն է ստեղծում»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց՝ ի՞նչն էր խանգարում Նիկոլ Փաշինյանին՝ Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները, որոնք մարդկանց ցույցերի են մղում, թողնել թվերի կայունացման շրջանում. «Ինչո՚՞ւ ստիպեցին հազարավոր մարդկանց դուրս գալ և անցկացնել կամ ԱԱԾ շենքի դիմաց, կամ դատարանի շենքի դիմաց, հետո էլ ասելու են, որ անկարգապահ քաղաքացիներ են, և վիրուսը տարածվում է: Եթե չկա դրան տրամաբանական բացատրություն, ապա ես ասում եմ՝ այս իշխանությունը մի կողմից՝ գերի է վերցրել հանրությանը, մյուս կողմից էլ՝ նրանց դրդում է քայլերի, որոնք այդ հանրության համար մահացու վտանգ են պարունակում: Այն մահերի քանակը, որն այսօր ունենք, ընկնելու է Նիկոլ Փաշինյանի և նրա անտաղանդ կառավարության խղճի վրա, և նրանք պետք է պատասխանատվության կանչվեն իրենց այդ սադրիչ գործողությունների արդյունքում վարակի այսչափ տարածման համար»:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ Politico Comex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարից Ռուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից «Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ Dünya Մադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետ Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը ԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Թրամփ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահ Ռոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ ԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. Մեսի Շքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ը
Ամենաընթերցվածները