Առողջապահության նախարարը չի մտածում խոսքի արժեքի մասին. մի բան ասում է, մի քանի օր հետո՝ խոսքը փոխում. ի սկզբանե կորոնավիրուսի դեմ պայքարի հստակ ռազմավարություն չի եղել. համաճարակաբան

Նախարարի խոսքն ուրիշ է. եթե նա լիներ սովորական մասնագետ կամ քաղաքացի, կարող էր անել հայտարարություններ, որոնք կարող էին ճիշտ լինել այս կամ այն չափով, բայց եթե նախարար ես, պետք է իմանաս յուրաքանչյուր խոսքիդ արժեքը և կանխատեսես, որ կարող է լինել իրավիճակի այլ զարգացում, որը կբերի լուրջ հետևանքների: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարություններին:

«Նախարարն այն ժամանակ հայտարարում էր, թե կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վիրուս չէ, ու իրավիճակը փոխվել է, արդյունքում՝ իր խոսքին հավատացող քիչ մարդիկ կան: Խնդիրն այն է, որ նախարարը չի մտածում իր խոսքի արժեքի մասին. մի բան ասում է, մի քանի օր հետո՝ խոսքը փոխում: Խիստ արժեզրկվել է պետական մարմնի խոսքի կշիռը: Ժողովուրդն արդեն ոչինչ չի լսում»,-ասաց համաճարակաբանը:

Ինչ վերաբերում է քաղաքացիների վարքաբանական կանոնների հաճախակի փոփոխությանը, Հովհաննիսյանը նշեց, թե համաճարակի դեմ պայքարն ի սկզբանե պետք է ունենար ռազմավարություն, ինչը չի եղել: «Պետք է առաջին օրվանից մշակվեր, հստակեցվեր ընդհանուր մեկ ռազմավարություն, որ կլիներ բժշկագիտության հիման վրա: Համաճարակի դեմ վարքաբանական պայքարն ամբողջ պայքարի միայն մի մասն է: Միայն վարքագծով համաճարակի դեմն առնել չենք կարող: Կոմպլեքս միջոցառումների անհրաժեշտություն կա, մինչդեռ այդ ամբողջ ռազմավարությունը չկա»,-նշեց նա:

Ի սկզբանե քաղաքացիները պատրաստ էին պահպանել հակահամաճարակային կանոները, սակայն այդ կոնանները ճիշտ մշակված չեն եղել:

«Այս պարագայում չպետք է մեղադրել ժողովրդին՝ հակահամաճարակային կանոնները չպահպանելու և վիրուսի տարածման համար: Ժողովրդի կողմից պատրաստակամությունը՝ կատարել որոշակի միջոցառումներ, ենթարկվել սահմանափակումների, կատարել հրահանգները, եղել է մարտ-ապրիլին: Մարդիկ անում էին այն, ինչն ասվում էր: Բայց սահմանված կանոնները, օրինակ՝ տնից դուրս գալիս՝ ձևաթղթի պարտադիր լրացումը, արդյունավետ չէր, ինչի հետևանքով ունեցանք անհավատություն: Այս պարագայում մարդկանցից ինչ-որ բան պահանջելը կամ վարքագծի վրա հույս դնելը սխալ է, այն միայն ինչ-որ չափով կարող է պաշտպանել վարակից»,-ասաց նա:

Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ խնդրահարույց են եղել կառավարության մի շարք որոշումներ, որոնք ևս բխում են հստակ ռազմավարություն չունենալուց:

«Օրինակ՝ կարանտին հայտարարելը ճիշտ էր, դրա կատարման ձևը՝ սխալ: Փետրվար ամսին նախարարությունն իրականում չէր պատկերացնում, թե ինչի հետ գործ ունի, նախարարը մասնագետների հետ որևէ հարց չէր քննարկում: Համաճարակաբանության սկզբունք է՝ եթե կա անծանոթ վիրուս, այն պետք է ընդունել որպես շատ վտանգավոր, մինչև ապացուցված չէ հակառակը: Կորոնավիրուսն ի սկզբանե պետք է դիտարկվեր որպես շատ վտանգավոր վիրուս, հետևաբար գործողություններն էլ պետք է համաչափ լինեին, կարանտինը պետք է հայտարարվեր հնարավորինս շուտ»,-ասաց նա՝ նշելով, որ եթե հայտարարվում է կարանտին, այն պետք է լինի միանգամից շատ խիստ, ամբողջ ուժով, հետո միայն, հնարավորությունները ուսումնասիրելով, անցնել թուլացումների:

«Մեզ մոտ հակառակն էր՝ կարանտինը հայտարարվեց, ու ասացին՝ տեսնենք, եթե արդյունք չտա, կխստացնենք սահմանափակումները, ինչն էլ հնարավորություն տվեց, որ վիրուսը տարածվի»,-նշեց Հովհաննիսյանը:

Մյուս խնդիրը, ըստ համաճարակաբանի, այն է, որ ըստ առողջապահության նախարարի՝ վիրուսը կարող էր նահանջել եղանակների տաքացմանը զուգընթաց, և հակահամաճարակային գորոծողությունները պլանավորվել էին մինչև ապրիլ-մայիս ամիսներ:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները