Գործող ԱԺ-ն օրենքի ուժով բացահայտ ամրագրեց նախադեպը չունեցող կոռուպցիոն գործարք. Ռուբեն Հակոբյան


ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Օրեսդրական խուժանություն Ազգային ժողովում.


Այո՝ խուժանությո´ւն... Գործող ԱԺ–ն մեր նորանկախ պետության պատմության մեջ առաջին անգամ օրենքի ուժով բացահայտ ամրագրեց նախադեպը չունեցող կոռուպցիոն գործարք: Այն դատարանները շրջափակելու հակասահմանադրական խուլիգանության նման մի քայլ է՝ արդեն Սահմանադրական օրենքի տեսքով:

Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, մատաղացուների նման, իրենց անմեղսունակ բացատրություններով, ենթարկվեցին քրեածին հրահանգի: Սա, ըստ էության, քրեական ենթամշակույթի բացահայտ դրսևորում էր, երբ հանցագործ պարագլուխը ստիպում է թեկուզ պատահականորեն իր կողքին հայտնված մարդկանց մաս կազմել իր իսկ կողմից իրականացրած հանցագործության: Վկան՝ ԱԺ–ում քաղաքական մեծամասնության քվեարկության պատկերը՝ նաև նամակագիրների ընդգրկմամբ:

(Ի դեպ, ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute, IRI) հարցման արդյունքներով, Հայաստանի իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը (40%): Ընդ որում, ավելի մեծ է հանրության վստահությունը Սահմանադրական դատարանի նկատմամբ, քան դատախազության (38%) ու դատարանների (36 %)):


Ողջունում եմ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կեցվածքը. նրանք չենթարկվեցին սադրանքներին և մերժեցին քրեական ենթամշակույթը: Ուզում եմ հավատալ, որ ՍԴ–ի անդամները արժանապատվորեն կմերժեն այս նվաստացնող «բարեգործությունը», կմերժեն իրենց առաջարկած՝ պարազիտ դառնալու կարգավիճակը, չեն գայթակղվի անաշխատ եկամուտով արդեն իսկ իրենց կողքին հայտնված պարազիտոսի կերպարով: Համոզված եմ, որ նոր իշխանությունը ոչ միայն կչեղարկի այս օրենսդրական անմեղսունակությունը, նաև քրեական պատասխանատվության կենթարկի այն դատավորներին, ովքեր հարկատուների հաշվին կհամաձայնեն պարազիտությամբ զբաղվել: Իսկ որ գործող իշխանությանը քիչ կյանք է մնացել, դրանում ընդդիմությունը մեղավոր, կամ՝ գրեթե մեղավոր չէ. վարչապետն ամենօրյա ռեժիմով, իր ընտանեկան կապալի հետ միասին, ամեն ինչ անում է «հեղափոխության» ընթացքում գը´մփ-գըմփ-հո՛ւ-ի ռիթմով ձևավորված էյֆորիկ տրամադրությունները մսխելու և հասարակությանը դեպի իշխանության նոր այլընտրանքի մղելու համար»:

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները