Երասխում պետական տարբեր ծրագրերով իրականացվում են շինարարական մեծածավալ աշխատանքներ

Արարատի մարզի Երասխ համայնքում ՀՀ կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվում է երկու սուբվենցիոն ծրագիր` համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտապատման և ջրահեռացման համակարգի կառուցում, Մայիսյան փողոցի կոպճապատում և ջրահեռացման համակարգի կառուցում:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Մայիսյան փողոցի կոպճապատման և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են: Այս պահին շարունակվում է համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտապատումն ու ջրահեռացման համակարգի կառուցումը: Բուռն ընթացքի մեջ է նաև Կառավարության ֆինանսավորմամբ ամիսներ առաջ մեկնարկած Պարույր Սևակ գյուղի Տիգրանաշեն թաղամասից մինչև Երասխի օղակաձև հրապարակ իրականացվող 12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգումը: Շինարարությունն իրականացնող «AAB Construction» ընկերությունն անում է ամեն հնարավորը ՝ սահմանված ժամկետում՝ դեկտեմբերին, ճանապարհը շահագործման հանձնելու ուղղությամբ:

Երասխում ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ Տարածքային զարգացման հիմնադրամի և համայնքապետարանի 10% համաֆինանսավորմամբ վերակառուցվում է դպրոցի չշահագործվող մասնաշենքը, որի առաջին հարկում կտեղակայվի համայնքի մանկապարտեզը, երկրորդ հարկը կտրամադրվի դպրոցին: Մանկապարտեզում գործելու է երկու խումբ: Մինչ այժմ Երասխի երեխաները հաճախում են հարակից համայնքների կրթօջախներ: Դպրոցի այս մասնաշենքը նախատեսված է շահագործման հանձնել հաջորդ տարի»,- գրել է Սարգսյանը:

 

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները