Մխիթար Հայրապետյանը Շվեդիայում ծանոթացել է Fryshuset կենտրոնների փորձին


ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հույս ունի, որ շվեդ գործընկերների հետ աշխատանքի արդյունքում ոչ հեռու ապագայում Երևանի արվարձաններից մեկում կմեկնարկի «հայկական Fryshuset-ի» շինարարությունը։ Նա այս նշել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառումով և պարզաբանել, որ Շվեդիայում գործող Fryshuset բոլոր կենտրոնները սոցիալական ներգրավվածության ու զարգացման հավասար հնարավորություններ են տալիս հասարակությունից մեկուսացված պատանիների համար։


Մխիթար Հայրապետյանն իր գրառման մեջ նշել է. «Ոգեշնչել երիտասարդներին, օգնել նրանց` փոխել սեփական կյանքը, կատարելագործվել ու նոր հմտություններ ձեռք բերել. Շվեդիայում հավատացած են, որ կարող են աշխարհն ավելի լավը դարձնել հենց երիտասարդների միջոցով ։

Սոցիալական ներգրավվածություն ու զարգացման հավասար հնարավորություններ՝ հասարակությունից մեկուսացված պատանիների համար. սա է այն հիմնական գաղափարը, որ Fryshuset բոլոր կենտրոններում կարմիր թելի նման անցնում է: Շվեդերենից թարգմանաբար Fryshuset նշանակում է սառը պահեստ. 1984-ին այն հիմնվեց հենց սառը պահեստի մի տարածքում` հեռու կենտրոնից ու բարեկեցիկ պայմաններից: Այսօր արդեն Շվեդիայի տարբեր անկյուններում գործող այս հրաշալի կառույցներն ամենաաշխույժ երիտասարդական կենտրոններն են դարձել` հազարավոր երիտասարդների համար ստեղծելով բարձր կենսամակարդակ ունենալու լայն հնարավորություններ:

Գերագույն հաճույք ստացանք` տեսնելով, թե ինչպես են, օրինակ, նախկինում այս կամ այն հանցավոր խմբավորումներում ներգրավված պատանիները, կտրվելով փողոցային կյանքից ու դրա բոլոր արատավոր դրսևորումներից, քաղաքի ամենավտանգավոր այս թաղամասում իրենց ժամանակն անցկացնում Fryshuset-ի մարզասրահներում ու պարահրապարակներում, ընթերցասրահներում ու լսարաններում: Վիճակագրական տվյալներն առավել քան խոսուն են, փրկված ճակատագրերը՝ անթիվ:


Հ.Գ. Թեև արդեն մի քանի ամիս է Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցների հետ քննարկում էինք նման մի կենտրոն Հայաստանում հիմնելու գաղափարը, բայց չէի շտապում ձեզ պատմել այդ մասին: Կարծում եմ` ավելի հարմար առիթ չի լինի. հույս ունեմ, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում ոչ հեռու ապագայում Երևանի արվարձաններից մեկում կմեկնարկի «հայկական Fryshuset-ի» շինարարությունը` համոզմունքով, որ շատ շուտով արդեն այն իր սերմերը կգցի ողջ Հայաստանով մեկ: Դե իսկ մեր շվեդ գործընկերներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին մեզ աջակցելու այս հարցում»:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները