Նախարարը առաջնային է համարում ոչ թե տրվող գումարի չափի, այլ ծրագրերի արդյունավետության բարձրացումը


ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը առաջնային է համարում գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրերի` նախ արդյունավետության բարձրացումը, ապա միայն բյուջեով դրանց տրվող գումարի չափի ավելացումը: Ջանջուղազյանը նման կարծիք հայտնեց ՀՀ ազգային ժողովում հաջորդ տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը` պատասխանելով Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:


Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք ողջամիտ չէր լինի, եթե գյուղատնտեսության աջակցության համար բյուջեով նախատեսվող թվերը որոշակիորեն աճեին: Նա նկատեց` ընդհանուր աջակցության ծավալը 4 մլրդ դրամից մի փոքր ավելի է: Պատգամավորը վստահ չէ, որ այդ գումարով հնարավոր է անհրաժեշտ աջակցություն ցույց տալ` գյուղատնտեսության ոլորտում աճ ապահովելու համար:

«Գյուղատնտեսության համար նախատեսված գումարները նախ պետք է իրենց նպատակին ծառայեն: Մենք միայն գումարի մասին ենք խոսում, սակայն սկզբում պետք է բարձրանա այն միջոցառումների արդյունավետությունը, որոնք իրականացվում են տարբեր ծրագրերի շրջանակում: Այսինքն` պետք է լուծվեն այն խնդիրները, որոնք դրված են դրանց առջև: Մենք այսօր ունենք մի իրավիճակ, որ ծրագիրը մեկնարկի փուլում գնահատվում է որպես կենսունակ, տրամաբանված, բավարար չափով խթան հանդիսացող, սակայն կատարման ընթացքում առաջանում են որոշակի խնդիրներ: Եվ մենք երբեմն կարիք ենք ունենում հընթացս վերանայելու այդ ծրագրերը և նոր ծրագրեր գեներացնելու, որպեսզի եղած միջոցները կարողանանք ծառայեցնել իր նպատակին»,-ասաց նախարարը:


Նա նշեց`դրված խնդիրը նախ և առաջ օգտագործվող փողի դիմաց առավելագույն արդյունք ստանալն է, և հետո նոր այդ գումարի չափի ավելացման հարցը քննարկելը: Ջանջուղազյանի խոսքով ասվածը վերաբերում է բոլոր ոլորտներին:

Մելքումյանը նշեց` նոր չպիտի բացահայտեն, թե ինչու ծրագրերն իրենց նպատակին չեն ծառայում: Պատգամավորը նկատեց, որ եթե դրանք իրենց նպատակին չեն ծառայում, ապա պետք է իրականացվեն կոմպլեքս միջոցառումներ:

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները